24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով` Խաչատուրովի շուրջ իրավիճանը քննարկվել է նաև օգոստոսի 22-ին Սոչիում` Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: «Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը… Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- հայտնել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ