«Լիդիան»-ի մեքենաները փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել
«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր առավոտյան փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:
«Լիդիանը ցույց էր տալիս տեսչության եզրակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ էին արձանագրված, և ուզում էին, որ թույլ տանք իրենց գնալ ներս խախտումները վերացնելու: Ժողովուրդը թույլ չտվեց հանքի տարածք մտնել»,- ասվում է գրառման մեջ:
Հայկական բնապահպանական ճակատը նաև տեղեկացնում է, որ ոստիկանությունից 20 րոպե պահանջվեց Ջերմուկի ճանապարհը բացելու համար:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ «Ամուլսարի» հանքի շահագործման դեմ հանդես եկողները գտնվում են տեղում՝ հայտարարելով, որ հանքի շահագործումը կվնասի տեղի հանքային՝ վերգետնյա և ստորգետնյա ջրերին: