Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել
Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը դիմել են ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:
«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,- հրապարակված լուսանկարին կից գրել է Մ. Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ «Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիզլերյանը օգոստոսի 27-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում ժամանել են Երևան։ Նա Հայաստան է եկել իր մասնավոր ինքնաթիռով։
37-ամյա աստղը հայրենիք է ժամանել ոչ թե հատուկ հրավերով, այլ սեփական նախաձեռնությամբ։ Դենի այցը կարճատև է, նա Հայաստանում կանցկացնի մի քանի օր, իսկ Հայաստանից հետո նա մեկնելու է Թաիլանդ։
Ինքն իրեն Դենն անվանել է «Պոկերի Բիլ Գեյթս». Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով: Նրա ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար: