04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԲՀԿ-ն շուտով կներկայացնի իր թեկնածուին. Ն. Զոհրաբյան

ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, սպասե՛ք՝ կտեսնենք, թե ավագանու ցուցակը ով է գլխավորելու:

Այս մասին  ասաց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա աբսուրդ համարեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը կպարտադրի, որ ԲՀԿ-ն չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին` հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները:

«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է նման բան լինել, տեսականորեն անգամ պատկերացնել հնարավոր չէ: Չգիտեմ նույնիսկ՝ ինչ պատասխանեմ նման պնդումներին»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդեն հստակեցված է արդյոք՝ ցուցակը ի՞նքն է գլխավորելու, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Մի փոքր սպասե՛ք՝ արդեն պարզ կլինի, հայտարարություն կարվի»,- շեշտեց նա:

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու ԲՀԿ քաղխորհրդի նիստ, ենթադրվում է, որ դրանից հետո կհայտարարվի, թե ով է գլխավորելու ԲՀԿ ավագանու ցուցակը:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ