28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Փաշինյանի հանրահավաքում հնչեցրած խոսքում առկա էին ՀՀ սահմանադրական կարգի, պետականության հիմքերի համար վտանգավոր ուղերձներ. Ա. Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել երկրի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ անդրադառնալով ՀՀ կառավարության 100-օրերի գործունեությունն ամփոփող հանրահավաքի ընթացքում հնչեցրած ելույթին: Արա Բաբլոյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի հայրենակիցներ, ուշադրությամբ հետեւել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը եւ որպես խորհրդարանի ղեկավար՝ գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի […]

Այդքան ատելություն մեր նկատմամբ որտեղի՞ց… լավ, մեկ հատ էլ գրեցիք՝ «Շարմազանով-42», բա հետո՞, պարոնա՛յք. Է. Շարմազանով

Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։  -Պարոն Շարմազանով, տեսակետ կա, որ  ՀՀԿ-ն սկսում է իր գրոհը, և երեկ Ձեր, Արմեն Աշոտյանի և Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները  Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ հենց դրա վկայությունն են։ ՀՀԿ-ն արդեն բաց տեքստո՞վ է սկսում գրոհը։ – Նախ՝ ՀՀԿ-ն ոչ գրոհում է և ոչ էլ հակագրոհում է, գրոհում և հակագրոհում են ապաքաղաքական տարրերը։ ՀՀԿ-ն […]

Մահացել է լրագրող Սոնա Մաշուրյանը

Խորը ցավով տեղեկացանք մեր գործընկեր, պրոֆեսիոնալ լրագրող Սոնա Մաշուրյանի անժամանակ մահվան մասին: Հայաստանի ժուռնալիստների միությունն իր ցավակցությունն է հղում Սոնա Մաշուրյանի հարազատներին, ընկերներին, գործընկերներին ու բոլոր մտերիմներին: Սոնայի տեսակի կարիքը, անշուշտ, դեռ շատ ենք զգալու: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքապետի թեկնածու

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր կայացած նիստում որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն […]

«Ով մինչև վերջ համբերի … »

Մատթեոսի Ավետարանի 10–րդ գլխի 22 համարից վերցված այս խոսքը Հիսուս կարծես այսօրվա համար ասած լինի: Ով որ պատրաստ է ի գին ամեն ինչի համբերել ու տոկալ զանազան նեղությունների և դժվարությունների ու հաստատ մնալ իր հավատքի մեջ մինչև վերջ` նա’ միայն պիտի ապրի: Հավատացյալը, եթե համբերություն չունենա, կնմանվի այն ցորենի հատիկին, որն ընկավ ժայռի վրա և […]

Պետությունից առաջ նախ սահմանել հայրենիքը

Եթե շատ հասկացությունների շուրջ մարդկությունը եկել է մի ընդհանուր սահմանման, ապա նույնը չենք կարող ասել «Պետություն» հասկացության մասով:  Ցայսօր գոյություն չունի այս եզրի իրավաբանական միացյալ սահմանում, որը ճանաչվում է աշխարհի բոլոր երկրների կողմից։ Նման իրավունք իրեն նույնիսկ չի լիազորում ՄԱԿ-ը: Յուրաքանչյուր երկրի ժողովուրդ ինքն է որոշում, թե ինչպիսի պետություն է ուզում ստեղծել, հետևաբար՝ ձևակերպել: Հետևաբար […]

Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 21–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը: ԹԵՄԱ՝   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության 100 օրը ամփոփեց հրավիրված հանրահավաքում.  հանրահավաքում հնչեցրած ուղերձում Հայաստանի դերը միջազգային հարթակում. ժամանակակից  միջազգային մարտահրավերները:   

Խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն իրականացրել է 2 շաբաթ առաջ: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ, ՀՔԾ-ն հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրի այդ թեմայի […]

Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ պարոն նախարար, մի քանի ամիս շարունակ մեզ ասում էին, որ ուսանողական խորհուրդը լուծարված է, ուսանողական խորհրդի կանոնադրությունը չի գործում: Վերջապես, Ձեզ ուղղված մեր հարցադրումներն սպասված պատասխանը ստացան: Եվս մեկ անգամ փաստվեց, որ ԵՊԼՀ ՈւԽ-ի կանոնադրությունը գործող է: Սակայն միևնույն ժամանակ Ձեր ուղարկած նույն գրության մեջ տեղ է գտել մի միտք, որը շարադրված է հետևյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի