12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքապետի թեկնածու

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր կայացած նիստում որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է երեւանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երեւանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաեւ իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրև հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժպտա. Հաղթանակի ժառանգություն» հոլովակի ամփոփ տարբերակը կարող եք գտնել հետևյալ հղումով.

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ