29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ով մինչև վերջ համբերի … »

Մատթեոսի Ավետարանի 10–րդ գլխի 22 համարից վերցված այս խոսքը Հիսուս կարծես այսօրվա համար ասած լինի:

Ով որ պատրաստ է ի գին ամեն ինչի համբերել ու տոկալ զանազան նեղությունների և դժվարությունների ու հաստատ մնալ իր հավատքի մեջ մինչև վերջ` նա’ միայն պիտի ապրի: Հավատացյալը, եթե համբերություն չունենա, կնմանվի այն ցորենի հատիկին, որն ընկավ ժայռի վրա և աճելու պես չորացավ հող չունենալու համար (Ղուկ. 8:13):

Ապրում ենք այնպիսի մի դարում, ուր քրիստոնեությունը առաջին դարերի պես հալածված կրոն չի այլևս, այլ` ընդհակառակը, այն համարվում է տիեզերական կրոններից մեկը: Ուրեմն ինչպե՞ս պիտի հասկանանք մեր Տիրոջ խոսքերը նեղության և չարչարանքի մասին ու համբերություն ունենանք, որպեսզի ապրենք: Նրա այս խոսքը պիտի հասկանանք երկու կողմից` արտաքնապես և ներքնապես: Արտաքնապես կարող ենք թշնամիներ ունենալ: Սատանան` փորձիչը չպիտի դադարի մեզ իր թակարդների մեջ գցելուց ու մեզ հաճախ պիտի երևա ոչ թե որպես սատանա, այլ` իբրև հրեշտակ կսմ արդար մարդ, պղտորելու համար մեր միտքն ու հավատքը: Աշխարհայինը նախընտրողը պիտի կորցնի երկնայինը: Համբերել նշանակում է տանել ամեն տեսակ նեղություն և իշխել մարմնավոր կրքի վրա, զսպելով մեր ներքին թշնամուն: Համբերել նշանակում է ներել և ընդունել հալածողներին ու հակառակորդներին, իբրև մեր նման մարդիկ, որոնք փորձիչի ազդեցության տակ են գործում ու կուրացել են:

Մարդկային պատմության մեջ համբերության լավագույն օրինակը հանդիսանում է Հոբ Երանելին ( 1:20-22): Նա Աստծուն հավատում էր: Հակառակ դրան Աստված ուզեց նրան փորձել և նրա հավատքը քննության ենթարկել: Ուրեմն մեզ պատահող փորձանքները երբեմն Աստծուց ուղարկուած դժվարություններ են, մեր հավատքը և մեր կամքը փորձելու ու ինչո՞ւ չէ նաև` մեզ պատժելու:

Հոբը կատարյալ համբերող էր: Հետևենք նրա օրինակին:
«Առաջին դարերում քրիստոնեությունը ընդունված չէր և հետևաբար նրան հետևողները հալածանքի մեջ էին:

Համարձակ մի քրիստոնյա քարոզիչ ներկայանում է հեթանոսների համաժողովին և բարձրանալով պատվանդանի վրա սկսում է ժողովրդին սովորեցնել Աստծու ճշմարտությունները:
Նա դեռ նոր էր սկսել կարդալ, երբ մի հեթանոս մոտենալով պատվանդանին թքում է քարոզիչի երեսին:

Բարեհոգի քարոզիչը, իբր թե ոչինչ չի պատահել, համբերությամբ գրպանից համում է թաշկինակը ու սրբելով երեսը շարունակում իր քարոզը:

Քաղաքի հեթանոս կառավարիչը նկատում է պատահածը, անարգողին կշտամբելուց հետո, իր խոսքը ժողովրդին ուղղելով ասում է.

«Մի կրոն, երբ այսպիսի նախատինքի դիմաց համբերություն է ուսուցանում, ճշմարիտ է, որին պետք է հավատալ ու հետևել»:

Աշխարհը պատկանում է համբերողին;

Համբերության սքանչելի սահմանումն ու բացատրությունը տալիս է Հոռն եպիսկոպոսը հետևյալ հատվածով. «Համբերությունը հավատքի խնամածուն է, խաղաղության պահապանը, սիրո հոգածուն և խոնարհության ուսուցիչը… Համբերությունը ստեղծում է միություն` Եկեղեցում, հնազանդություն` պետության մեջ, ներդաշնակություն` ընտանիքի և ընկերությանց մեջ: … Նա սովորեցնում է ներել մեզ վիրավորողներին և առաջինը լինել ներողություն խնդրելու նրանցից:…»:
Ուստի պետք է գիտակցել, թե կյանքի ամեն տեսակ երջանկությունների աղբյուրը կամ բանալին համբերությունն է: «Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստուծո կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, քանի որ` մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է նա, ով պիտի գա և չպիտի ուշանա» (Եբր. 10:36-37),- ասում է Պողոս Առաքյալը:

Պողոս Առաքյալի խրատը մեզ հասկացնում է, թե` «Իրապես մեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարվի», այսինքն, մենք իբրև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավատարիմ զավակներ, մեր աղոթքով ու հավատքով խնդրենք Աստծուց, որ մեր բոլոր ծրագրերը, նպատակներն ու միջոցառումները, որոնք Եկեղեցու կամարների տակ պիտի կատարենք, համբերությամբ հաջողության հասցնենք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ