04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2018

Մենք ձեզանից հետո եկել ու տեսել ենք, թե ինչեր եք արել. Սասուն Միքայելյանը հակադարձեց Աշոտյանին

Գործող իշխանությունը ստիպված է կրկնում նախորդ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները, շարունակում օրինագծերը, թեեւ նախկինում մոլլի քննադատում էր դրանք: Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Քաղաքական տեսակետից պարզ է մի իրողություն՝ այն մոտեցումը, որ փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները վատն են, իսկ մենք՝ լավն ենք լինելու, չի […]

Թխած գործ է. Սամվել Ֆարմանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, այսօր խորհրդարանում հայտարարեց, որ առաջիկայում մանրամասն կանդրադառնա իրեն առնչվող քրեական գործին։ Վարման կարգով նա հայտարարեց, որ խոսքը իր քրոջ՝ Շիրակի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին է։ «Ակնհայտ է, որ այն առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի»,-ասաց նա։ Ֆարմանյանը հայտարարեց, որ այն շինծու գործ է։ «Քրեադատավարական […]

Ի՞նչ է նշանակում խորհրդարանն ինքնալուծարվի, ես դեմ եմ դրան. Է. Շարմազանով

Ազգային ժողովը թույլ չի տա, որ որեւէ մեկը՝ լինի դատական իշխանություն, թե գործադիր իշխանություն, մատ թափ տալ Ազգային ժողովի վրա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախօրեին կայացած հանդիպմանը նա ասաց. «Ամենակարեւորը՝ ֆիքսվեց շատ […]

Հաշտվեք Աստծու հետ

Եւ ամեն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տվեց հաշտության պաշտոնը։ Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշվի չառավ նրանց մեղքերը ու տվեց մեզ հաշտության խոսքը։ Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի, որպես թե ինքն Աստված մեզնով կոչ ուղղեր ձեզ. աղաչում ենք հանուն Քրիստոսի, որ հաշտվեք Աստծու […]

Ո՞վ է փոխարինել «Ծառուկյան» խմբակցությունը պատգամավոր Վարդան Բոստանջյանին

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին ԱԺ-ում կփոխարինի Այծեմնիկ Օհանյանը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանի սկզբում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ ԱԺ պատգամավորների շարքը համալրած Այծեմնիկ Օհանյանն այսօր երդվեց՝ խոստանալով պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները եւ անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության պահպանման համար։  Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու […]

«S.O.S Սևան»-ն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում. «Սևանը լողավազան չէ, որ ջուր վերցնես»

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները: Նրանք կոչ են անում խնայել Սևանա լիճը, կանխարգելել Սևանից հավելյալ ջրի բացթողումը:  Նախաձեռնության անդամները վստահեցրին, որ իրենց համար կապ չունի, թե որ կառավարությունն է, նրանք շարունակելու են պայքարել Սևանի պահպանության համար:  Բնապահպան Սիլվա Ադամյանը  ասաց, որ ինքը ոգևորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

Օսիպյանը պատրաստվում է հրաժարակա՞ն տալ. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն: Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդելու է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը: Լուրեր են շրջանառվում, […]

Ինչո՞ւ է Գեներալ Սարոյանը մեկնել Մոսկվա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Անձամբ Սարոյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորի օգնական Գեւորգ Ստեփանյանը նշեց, թե Սեյրան Սարոյանն իսկապես գտնվում է Մոսկվայում, սակայն ոչ թե մշտական բնակության նպատակով, […]

Նոր պաշտոն՝ ՀՀԿ-ականին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության Վանաձորի խորհրդի փոխնախագահ, Վանաձորի ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տեղակալ, Վանաձորի սոցիալական ապահովության պետական ծառայության երկարամյա ղեկավար Արամ Հախինյանը նշանակվել է ՊԵԿ Գուգարքի տարածաշրջանային բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության պետ։ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արամ Հախինյանը պետք է գլխավորեր ՀՀԿ ցուցակը, սակայն ՀՀԿ-ի ներսում տեղի ունեցած խմորումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի