23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 28, 2018

Աջակցություն անապահով ընտանիքներին

Ուշադրություն. Մինչև օգոստոսի 31-ը հավաքում ենք գրենական պիտույքներ և դպրոցական պարագաներ՝ անապահով ընտանիքների դպրոցահասակ զավակների համար: Բարի գործին մասնակից դառնալ ցանկացողները կարող են պարագաները թողնել եկեղեցու սպասավորների մոտ (առավոտյան ժամերգությունից կամ երեկոյան ժամերգությունից առաջ/հետո (ժ.9:00, ժ.17:30) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին. 077137309, 095137309

Ի՞նչ եղանակ է սպասվում սեպտեմբեր ամսվա առաջին օրերին

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 28-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոս 29-30-ը, սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց […]

Արմեն Սարգսյանն ու Արա Բաբլոյանը հանդիպել են

Օգոստոսի 28-ին կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Հանդիպման նախաձեռնության առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին հայտարարությունով: Խորհրդարանի ղեկավարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանը կողմերն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը […]

Նրանք Աստծուց են ծնված

Հիսուս ասում է. -Գիտեք, որ ազգերի մեջ իշխանավորներ համարվածները տիրում են իրենց հպատակներին, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր բոլորի սպասավորը պիտի լինի, և եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին ինքն էլ […]

Մեր հորդորներն ուշ տեղ հասան, և հրատապ այստեղ են բերել ու ներկայացնում են այս օրենքը. Վ. Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ ընտրում էին վարչապետ, ինքը մի քանի մտահոգություններ հայտնեց, որ՝ երբ նոր կառավարությունը կզգա կառավարման ծանրությունը, նա կգիտակցի, որ շատ դեպքերում հանիրավի քննադատությունների է ենթարկել նախորդ կառավարություններին. «Սա այդ դեպքերից մեկն է, երբ այդ ծանրությունը հասկանալով, այն քննադատությունները, որոնք բերում էին նախորդ կառավարությանը՝ […]

ԱԺ-ն կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած նախագծին

Այսօր ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծն ընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 1, իսկ ձեռնպահ՝ 0 պատգամավոր։

Դուք չեք, որ պետք է ասեք՝ պատգամավորը կոռեկտ հարց տա, թե ոչ. Սերգեյ Բագրատյանը սաստեց Ինեսա Գաբոյանին

100 մլն խմ ջրառը չմարսած՝ նոր 40 մլն եք բերել: Այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ–ում Սեւանա լճից այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ թույլ տալու օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող Ինեսա Գաբայանին։ Նա պնդեց, որ զեկուցողը չի ներկայացնում, թե նախորդ տարի Սեւանից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառն ինչ […]

Սյս կարգի «պատումները» ծիծաղելի են և ժամանակավրեպ. Ոստիկանությունը հերքում է

ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին այսօր տարածված տեղեկությունը: Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է. «Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ: Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով եւ ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում եւ իրականացվելու են կանխանշված […]

Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա ամեն 6 ամիսը մեկ պետք է ընտրություններ անենք. Է. Շարմազանով

ԱԺ-ն չի ընտրվում ժողովրդի տրամադրություններով կամ հրապարակում նովգորդյան վեչեի բացականչություններով. ԱԺ-ն ընտրվում է օրենքով, եւ եթե ընտրությունն օրինական է եղել, եթե որեւէ խնդիր չի եղել, ապա այն պետք է գործի միջեւ 2022 թվականը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, եթե այդպես լինի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի