18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա ամեն 6 ամիսը մեկ պետք է ընտրություններ անենք. Է. Շարմազանով

ԱԺ-ն չի ընտրվում ժողովրդի տրամադրություններով կամ հրապարակում նովգորդյան վեչեի բացականչություններով. ԱԺ-ն ընտրվում է օրենքով, եւ եթե ընտրությունն օրինական է եղել, եթե որեւէ խնդիր չի եղել, ապա այն պետք է գործի միջեւ 2022 թվականը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, եթե այդպես լինի, որեւէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի. «Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա առնվազն ամեն 6 ամիսը մեկ պետք է ընտրություններ անենք, որովհետեւ իրողություն է փոխվել երկրում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է փոխվել 2 ամիս հետո: Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ արտաքին ցանկացած մի փոքր շեղում կարող է Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա շատ լուրջ ազդեցություն ունենա»,-ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, որ նախկին երեք նախագահներն էլ սահմանադրական փոփոխություններ են իրականացրել, Շարմազանովն արձագանքեց, որ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել 10 տարին մեկ, իսկ հիմա փորձում են մի քանի ամիս անց այն փոխել. «Պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ մտահոգվելով, որ եթե մայիսի 8-ին հրաժարական տա, ԱԺ-ում կարող է դավադրություն լինի, ինչպես ինքն է ասում եւ ընտրեն նոր վարչապետի»:

Հարցին, թե բացառո՞ւմ է այդ տարբերակը, նա արձագանքեց. «Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա մասին վաղ է խոսելը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ