03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք Աստծուց են ծնված

Հիսուս ասում է.
-Գիտեք, որ ազգերի մեջ իշխանավորներ համարվածները տիրում են իրենց հպատակներին, և ղեկավարներն իշխում են իրենց ժողովուրդների վրա։ Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Եթե ձեզնից մեկն ուզենա մեծ լինել, ձեր բոլորի սպասավորը պիտի լինի, և եթե ձեզնից մեկն ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին ինքն էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար։

(Մատթեոսի ավետարան 10:42-45)

Ով հավատում է, թե Հիսուսն Աստծու Օծյալն է, նա Աստծուց է ծնված, իսկ ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին։ Ուստի, եթե սիրում ենք Աստծուն և կատարում նրա պատվիրանները, նշանակում է, որ սիրում ենք նաև Աստծու զավակներին։ Արդարև, Աստծու հանդեպ մեր սերն արտահայտում ենք նրա պատվիրանները գործադրելով։ Իսկ նրա պատվիրանները գործադրելը դժվար չէ, որովհետև ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Եվ աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատն է։ Արդ, ո՞վ է հաղթում աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին։

(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 5:1-5)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ