23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դուք չեք, որ պետք է ասեք՝ պատգամավորը կոռեկտ հարց տա, թե ոչ. Սերգեյ Բագրատյանը սաստեց Ինեսա Գաբոյանին

100 մլն խմ ջրառը չմարսած՝ նոր 40 մլն եք բերել: Այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ–ում Սեւանա լճից այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ թույլ տալու օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիմնական զեկուցող Ինեսա Գաբայանին։

Նա պնդեց, որ զեկուցողը չի ներկայացնում, թե նախորդ տարի Սեւանից լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառն ինչ նպատակով է օգտագործվել, այն իմաստ ունեցել է, թե ոչ։ 

«Դեռ էդ հինը չմարսած արդեն նոր 40 միլիոն եք բերել եւ նորից  ձեր հիմնավորումները շատ խոցելի եւ թույլ են։ Ինչ է նշանակում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է կորուստների նման բարձր մակարդակ։ Արդեն հասկացանք, որ տվյալ մարմինը խիստ կասկածելի գործունեություն է ունեցել եւ կորուստների այդ խմբաքանակը, որ ներկայացնում եք, առնվազն նոնսենս է քաղաքակիրթ երկրի ջրառի պայմաններում եւ դա դուք ընդունում եք հիմք՝ այս ջրառը կազմակերպելու նպատակով»,- մտահոգություն հայտնեց պատգամավորը։

Սերգեյ Բագրատյանի համար նաեւ անհասկանալի էր, որ  զեկուցողը  43 միլիոն խմ ջրի պակասուրդ է նշել, բայց  խնդրել 40 մլն–ի թույլտվություն։  Բացի այդ, նրան վորդովեցրեց պարբերականությունը. նախ՝ 100 մլն, հետո 40 մլն, ապա եւս 30 մլն բաց թողնել եւ կորցնել Սեւանը։

«Ինչպես կարելի է այդպես անփույթ բառակույտերով հանդես գալ, առանց հիմնավորելու նախորդ տարիներին օգտագործածը։ Այս 40 մլն–ի օգտագործման դեպքում գյուղացիական տնտեսությունները ինչ արդյունավետություն, ինչ վերադարձելիություն կապահովեն, չէ՞ որ 40 մլն խմ քաղցրահամ ջուր պետք դուք առնվազն մեկնաբանեք, թե ինչ է նշանակում եւ Սեւանի այսօրվա այս ծանրագույն վիճակում նման հարցով գալը եւ առանց լուրջ հիմնավորումների ներկայացնելը կարծում եմ լուրջ չի ձեր կողմից»,- նշել է Սերգեյ Բագրատյանը։

Ինեսա Գաբայանը պատասխանեց՝ նախ Սերգեյ Բագրատյանին կոռեկտության կոչ անելով։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորին վրդովվեցրեց այդ դիտողությունը. «Ձեր որակումներ պահեք ձեզ՝ համապատասխան տեղում կանեք, դուք չեք, որ պետք է ասեք՝ պատգամավորը կոռեկտ հարց տա,  թե ոչ: Կոռեկտության կոչ ես պետք է ձեզ անեմ, որ առանց լուրջ հիմնավորումների բերել եք օրենքի նախագիծ,  առանց ապացուցելու դրա անհրաժեշտությունը»։

Բուն հարցին անդրադառնալով՝ Ինեսա Գաբայանն ասաց, որ 100 մլն խմ ջուրն անցյալ տարի է բաց թողնվել, մինչդեռ ինքը պաշտոնի է նշանակվել այս տարվա հուլիսի 10–ից։  Ջրային կոմիտեն՝ իր գլխավորությամբ, ներկայացրել է 80 մլն խմ դեֆիցիտի պահանջ, քննարկել է  բոլոր հնարավորությունները, ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ ներառվել են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները, ճանաչված գիտնականներ։

Սերգեյ Բագրատյանը հակադարձեց. «Ընդամենը ասում եք, որ 80 մլն են պահանջել, մենք 40 մլն ենք հատկացրել: Դա ինձ համար բացարձակ հիմնավորում չէ, առնվազն ծիծաղելի հիմնավորում է, դուք պետք է ապացուցեք այդ ջրի անհրաժեշտությունը եւ համադրելիությունը գործող իրավիճակում, երբ Սեւանում SOS է եւ փրկության խնդիր ունենք, դուք բերել եք 40 մլն խմ լրացուցիչ ջրառ եւ որեւէ կերպ չեք հիմնավորում թվերով: Մեզ համար հասկանալի չէ, թե դրա   արդյունքում մենք ինչ ենք ունենալու,  արդյոք դրանով մեկ գյուղացու խնդիր ենք լուծում, թե 500 թե 50 հազար, արդյոք այլ լուծումներ չկան»,-ասաց Բագրատյանը:

Ջրային կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ 40 միլիոնը հիմնավորված թիվ է, կարող են հիմնավորումները ցույց տալ։ Արդյունքում, նրա խոսքով,  ունենալու ենք 55 հազար ընտանիքների հողի մշակումը տարվա ընթացքում ապահովելու  հնարավորություն։ Նա հավելեց, որ Սեւանի ջրով ոռոգվում են ոչ միայն  Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արտաշատի հողերը, այլեւ  Երեւանի կանաչապատ տարածքները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ