Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ, նա կհարցաքննվի. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա ընդգծեց, որ ՊԵԿ փոխնախագահը ներկա է եղել այն բանակցություններին, որի ընթացքում քննարկվել է, որ խոշոր առևտրի մթերային կենտրոնները գյուղմթերքի համար ԱՁ –ների միջոցով 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս հարկ վճարեն: