24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր հերոսները ինչ-որ մարդկանց պատճառով հայտնվել են ճաղերի հետևում

Այսօր վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի հերոս, Իգլա-ի և փողերի լվացման գործով 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի աջակիցները: Նրանք պահանջում էին անհապաղ նիստ գումարել,  վերանայել խափանման միջոց կալանավորումը ու ժամ առաջ ազատ արձակել քաղբանտարկյալին: 

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը բողոքի ակցիայի ժամանակ հայտարարաեց, որ այս ակցիան ուղղված չէ ՀՀ նոր իշխանության դեմ, նա ասաց, որ սա քայլ է նոր իշխանությանն օգնելու համար. «Մեր քայլն ուղղված չէ նոր Հայաստանին, մեր քայլը հօգուտ Հայաստանի է, մենք պետք է ոչ թե պարտադրենք, այլ հասկացնենք, որ այսպես չի կարելի։ Մեր հերոսները դրսում են լինելու, որովհետև ինչ-որ մարդկանց կամքով են հայտնվել ճաղերի հետևում, իսկ այդ մարդիկ այլևս չկան»:

Երվանդ Բոզոյանը, ով նույնպես ի աջակցություն Սամվել Բաբայանի եկել էր բողոքի ակցիայի, ասաց որ  դատական համակարգը պետք է փոխվի։ Նրա խոսքով՝ դատավորները շանս ունեն օբյեկտիվ որոշում կայացնելու և երես չթեքելու նոր Հայաստանից։ 

Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 15-ին, երբ քննվելու է Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Ընդգծենք, որ Սփյուռքում և Արցախում սկսվել են ստորագրահավաքներ՝ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների։ 

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ 

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման,  մյուսները՝ 2-ական տարի ազատազրկման, և նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, սահմանվել է փորձաշրջան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ