Մենք պետք է ազատ շունչ ունենանք սեփական երկրում. Լարիսա Ալավերդյան

«Արցախյան հիմնահարցի իմացությունը այս տարիների ընթացքում կառավարության բոլոր անդամների մոտ եղել է շատ ցածր մակարդակի վրա: Կառավարության բոլոր անդամները պետք է հրաշալի իմանան արցախյան հիմնահարցի թե իրավական և թե քաղաքական ասպեկտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը նոր կառավարության ծրագիրը համարեց հեղափոխական ռոմանտիզմի նյութ, որը ըստ նրա այնքան էլ վատ չէ. «Մենք պետք է հասկանաք, որ պետք է ազատ շունչ ունենաք սեփական երկրում»:
Ալավերդյանի խոսքով՝ նոր կառավարության ծրագրում չպետք է դնել կադրային խնդիրներ, ըստ նրա եղածներն էլ բավարար են արդեն. «Ես կարծում եմ պետք է վերանայվի կառավարության կառուցվածքը բառից բուն իմաստով, թե ով ինչ լիազորություններ ունի որտեղ է, որ կրկնվում է, որտեղ է, որ այդ լիազորությունը ուղղակի բացակայում է: Եթե այս կառավությունը կարողանա ընդգրկելով համապատասխան մասնագետների , վերջապես ստեղծել այդ կառավարության կառուցվածքը, կտենսնեք, որ մի քանի մարմին պետք է ուղղակի դուրս գա»: