08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հիմքերի դեպքում բոլոր պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն. ԱԱԾ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին հորդորում է էլի սպասել, նոր բացահայտումներ լինելու են: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ: «Չեմ կարող հստակ ասել, թե որ ոլորտներում ու որ իրավաբանական անձանց մոտ են սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ ու ականատես կլինեք»,-նշեց նա:

 Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե խոշոր սուպերմարկետների պայմանավորվածությունները քիչ հարկեր վճարել, արդարացված են եղել. «Ի՞նչ է նշանակում, որ եղել է պայմանավորվածություն նախկին իշխանությունների հետ: 11 տնտեսվարող սուբյեկտ է օգտվել ընդամենը, ինչո՞ւ մյուսները չեն ուզեցել  հարկերը քիչ վճարել»:

ԱԱԾ տնօրենը վստահեցրեց, որ իրենք անում են հնարավորը՝ ապահովելու համար ՀՀ քաղաքացու անվտանգությունը: Նա նաև հավելեց, որ իր՝ վերջին օրվա գործողություններին հակազդելու փորձեր չեն եղել:

«Ցանկացած պաշտոնյայի, ում պատասխանատվության ենթարկելու հիմքեր ու փաստեր կլինեն, կենթարկվի պատասխանատվության»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ