12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն ՀՀ-ում. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններն աննախադեպ են լինելու: «Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ լավ առումով: Ես խոստանում եմ ձեզ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ովքե՞ր էին այդ «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երեւանում եւ ոստիկանությունը կանխել է, Օսիպյանը պատասխանեց. «Թույլ տվեք չասել, ովքեր են եղել, բայց շարունակական է լինելու մեր աշխատանքը: Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում: Նման արատավոր երեւույթները տեղ չունեն մեր հասարակության մեջ: Եղել են, բայց վերահսկվել են»:

Դիտարկմանը, որ նախորդ ոստիկանապետը հայտարարում էր, որ քրեական հեղինակությունները գառների պես խելոք են, Վալերի Օսիպյանն ասաց. «Այս պահին իրավիճակը հանգիստ է, ուրեմն խելոք են: Մենք որեւէ մեկին թույլ չենք տա նման բան»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ