«Ռազմական հեղաշրջո՞ւմ» Արցախում

Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և «զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։ Գնահատականների խստության հարցում ոչ մի սահմանափակում չունեն։ Նպատակն էլ ակնհայտորեն մեկն է` օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել […]