24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանդիպիր Քրիստոսին

Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին: Ամեն մարդ տեսնում է ինձ` համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների:

Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում. ինչպես աշխարհը, իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ` ինչպես Իմ եկեղեցին: Բայց անհրաժեշտ է, որ ՏԵՍՆԵՔ ԻՆՁ. ամեն մեկդ` իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքը անձնապես ունեք:

Տկարը կարիքն ունի Իմ զորության: Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ Քնքշությունը. փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին` Իմ փրկությունը: Արդարացված մարդուն հարկավոր է Իմ Գթասրտությունը: Միայնակը կարիք ունի Բարեկամի: Պայքարողը` Առաջնորդի:
Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել. միայն Աստված կարող է Այդպիսին Լինել: Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք: Աստված – Բարեկամը, Աստված – Առաջնորդը, Աստված- Փրկիչը:

«Աստծո կանչ»-ը գրքից

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ