26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը երկու կարեւոր հարց է լուծում. Փաստ

Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ-ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նա­խագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը: Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլւսկյանի, մյուս բոլոր ՀՀԿ- ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցու­թյունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, ավելին՝ հանձնարարությամբ: Բանն այն է, որ դեռ մայիսի 8-ի քվեարկությամբ ՀՀԿ ղեկավարը նպատակ է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն ապահովել բացառապես գործարար պատգա­մավորների ձայներով:

Որպես շարունակություն՝ որոշ­վել է գործարար հատվածին դուրս բերել ՀՀԿ խմբակցությունից, որպեսզի անկախ պատգամավորներ կողմ քվեարկեն կառավարության բերած նախագծերին:

Այսպիսով լուծվում է մի քանի հարց, այդ գործարարները պահում են իրենց բիզնեսները, ամեն անգամ կարիք չի լինի որոշում կայացնել ՀՀԿ խմբակցությունում, թե ովքեր պիտի կողմ քվեարկեն, ովքեր՝ դեմ, որպեսզի չտապալ­վեն օրենսդրական նախաձեռնությունները, եւ ամենա­կարևոր երկու հարցերը, այն է՝ Սերժ Սարգսյանի ծրա­գիրն է՝ այսպիսով կուսակցությունը մաքրել նման դեմքե­րից՝ թողնելով բացառապես, այսպես կոչված, քաղաքա­կաններին, իսկ ահա գործարարներին դարձնել Փաշի­նյանի փաստացի հենարան: Այս պարտիան, ըստ էու­թյան, տեղավորվում է արտահերթ ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ