Ինչո՞ւ մերժել Գարեգին Բ-ին
Որքան հասկացա «Նոր հայաստան, նոր հայրապետ» շարժումը խակ, դեմոկրատիկ երևույթ է, իսկ դեմոկրատիան, ըստ տեսության` դիվային երևույթ է: Եկեք խնդրենք, որ Քրիստոս կարգավորի Իր եկեղեցու բոլոր խնդիրները: Մերժել մի կաթողիկոսի, որ կտրականապես դեմ է համասեռամոլությանը և այլասերվածության քարոզչություններին, խելամիտ չէ, մանավանդ երբ /այս տարվա փետրվարին դրանք արդեն մտել են դպրոցներից մեկը, պղծման «դաս անցկացրել»:
Տե’ր, Սուրբ Հոգով Առաջնորդես հայ քրիստոնյաներիս` բոլոր խնդիրներում:
Հ.Գ. Իսկ որ եկեղեցում Սուրբ Հոգու Համարձակության Բարեփոխում անհրաժեշտ է, այդ որ` երկմտելի չէ: Որպեսզի Կաթողիկոսն ու քահանաները Հոգու համարձակությամբ և առանց ուշանալու որոտան. «ԷԴ Ո՞ՒՄ ԴՊՐՈՑՆ ԵՔ ՄՏՆՈՒՄ, ԷԴ Ո՞ՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՔ ՊՂԾՈՒՄ, ՍԱՏԱՆԻ’ ՃՏԵՐ»:
ԱՅՍՕՐ ՆԵՌՆ Է ՕՐ ՕՐԻ ԱՎԵԼԻ ԵՒՍ ՄՏՆՈՒՄ ԱՇԽԱՐՀ:
ԱՅՍՕՐ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄ է քրիստոնեական մեր արժեքների համար, և ուր չկա` պիտի սկսել, իսկ եղածը` կատարելապես թեժացնել:
ԱՅԴ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ` ՄԵՐ ԲԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ:
Մաքսիմ Ոսկանյան