Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց աշխատանքից ազատվելու մասին իր դիմումի պատճառները: Նա նշեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկը՝ երևի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը և ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը: «Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջից»: