12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ես արդեն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակ ունեմ. Աշոտ Բլեյան

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ եթե կառավարության նոր ծրագրում թվեր լինեին, դա լուրջ չէր ընկալվի:

 Նա ասաց, որ կառավարության նոր ծրագրում եղած փոփոխությունները ենթադրում են նաև ֆինանսական փոփոխություններ .«Ամեն բան խոսքով ասելը հեշտ է, անելն է դժվար: Ես մանրամասնորեն ծանոթացել եմ Կառավարության նոր ծրագրին։ Պետք է հիշել՝ այս ծրագիրը մինչև մեկ տարվա համար է նախատեսված, ոչ ավելի, ուստի սա ծրագիր անվանել էլ չի կարելի․ այստեղ ներկայացված են ուղենիշներ», – ասաց Աշոտ Բլեյանը։

Բլեյանը գնահատելի է համարում նաև այն, որ կոռուպցիան հանրայնորեն պետք է մերժվի՝ հատկապես կրթության ոլորտում։ «  Ես իմ ողջ հնարավորություններ և պոտենցիալը ներդնելու եմ, որպեսզի կրթության ոլորտը էլ ավելի զարգանա։ Մենք ուզում ենք, որ մեր Կառավարությունը լինի հայ ժողովրդի կամարտահայտության արդյունքը։ Ես արդեն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակ ունեմ։ Լծակներ ունենք, պիտի օգնենք, որ յուրաքանչյուր ոլորտ կայանա, – ասաց Աշոտ Բլոյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ