13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ խմբակցությունից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով

««Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են, և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլևս ՀՀԿ-ինը չեն»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը նաև ասաց, որ խմբակցությունը կարող է լքել ևս մի քանի պատգամավոր, բայց ՀՀԿ-ն շարունակելու է թիվ մեկ քաղաքական խմբակցության դերակատարությունն  ունենալ, այն այլևս բացարձակ մեծամասնություն չէ, դրա համար անհարժեշտ է  ունենալ 53 պատգամավոր, բայց պատգամավորների թվով էլ ամենամեծն է։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ