06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Փրկարարները հայտնաբերել են օձ

Մայիսի 4-ին, ժամը 09:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են ոչ թունավոր օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արմեն Սարգսյանը ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Հեռացողները, երբեմն, վերադառնում են. Աղվան Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել

ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, որին հարազատ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը որոշել է հեռացնել շարքերից, հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում […]

Հակահրդեհային վարժանք «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են ուսումնավարժություններ անցկացվել հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում: Մայիսի 4-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք անցկացվեց Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ հասցե Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր […]

Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները

 Ավիացիայի ոլորտի ճյուղային զարգացմանն ուղղված միջոցառումները տվեցին սպասված արդյունքը. շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները: Անհրաժեշտ ներդրումների ապահովման,  ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի […]

Ինչ եղանակ է սպասվում

Մայիսի 4-ին` կեսօրից հետո, 5-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Թավշյա հեղափոխությունը իր առաջնորդով բացարձակ լեգիտիմություն ունի.քաղաքագետ/տեսանյութ/

«Թավշյա հեղափոխությունը իր առաջնորդով բացարձակ լեգիտիմություն ունի»,-այսօր՝ մայիսի-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով՝ կատարվածը Ղարաբաղյան  շարժման հետ արտաքին նմանություն ունի, բայց բովանդակությամբ քիչ է առնչվում և որակը շատ բարձր է: «Սա նոր երևույթ է քաղաքագիտության հետազոտությունների ոլորտի իմաստով՝ քաղաքացիական հասարակության ընդգծվածության տեսքով: Մինչև այս Հայաստանում եղել են տարբեր շարժումներ, որոնք […]

Նախարարի տեղակալը Հնդկաստանի դեսպանի հետ այցելել է Վայոց ձորի մարզի դպրոցներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն ու Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը մայիսի 4-ին միասին այցելել են Վայոց ձորի մարզ։ Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում մարզի 50 դպրոցներ ներկայում ունեն համակարգչային լաբորատորիաներ։ Նախարարի տեղակալն ու դեսպանը տեղում ծանոթացել են դրանց աշխատանքին, հետաքրքրվել, թե որքանով են աշակերտները ներգրավված […]

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն. հայտարարություն

Այսօր տեղի է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն»՝ ՍԻՄ, կուսակցության նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվել է ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում: Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՍԻՄ-ը հավանություն է տվել ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում։ «ՍԻՄ նախագահությունը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ագրեսիվ և հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի