28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Որոշ ցուցարար ուսանողներ դասախոսներին պարտադրում են նշանակել իրենց գնահատականները առանց քննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հասարակությունը բավական ոգեւորված է համաժողովրդական շարժման հաղթանակով, երբ ի վերջո ՀՀ քաղաքացիներին հաջողվեց հրաժարական պարտադրել անպարտելի թվացող Սերժ Սարգսյանին: Միայն թե, հիմա ոգեւորությունը, ազատությունը երբեմն այլ դրսեւորումներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, […]

Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս. Ավետ Բարսեղյան

Հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս։ Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։ Հեղափոխությունը քննություն է Հոգու Տեսակի Ընկերության Խոսքի ու լռության Հավատքի ու մտքի։ Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։ Նա ինքն է ընտրում Դեմքերին, ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։ Մեկնաբանություն […]

Տուր ինձ, Աստված իմ շնորհ

« Սրտիս խորքում զգացի այն նույն կիրքը,  որով լի է Քո Սիրտը, ո՜վ Տեր,  ի տես այն ողջ տառապանքի ու լքվածության,  որի մեջ լողում է համայն աշխարհը։  Սիրում եմ հիվանդ ու միայնակ յուրաքանչյուր մարդու։  Ո՞վ է մխիթարում նրանց լացը։  Ո՞վ է ողբում նրանց դանդաղ մահը։  Եվ ո՞վ է իր կրծքին սեղմում հուսալքված սրտերը։  Տուր ինձ, […]

«Ինչպես հիվանդին հայտնել, որ նա քաղցկեղ ունի»/տեսանյութ/

«Քաղցկեղի մասին լուրը հայտնելիս պետք է հասկանալ մարդու բնույթը: Կան մարդիկ, որ շատ ծանր են ընդունում լուրը: Մեր կենտրոնում ընդունել ենք սկզբունք՝ բոլոր հիվանդներին չենք ասում ճշմարտության մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հակոբյանը նշեց, որ եթե հիվանդը իվիճակի է լսելու լուրը, այդ դեպքում պարտադիր պետք է ասել: Մանրամասները՝ […]

7 նվեր, որոնք չի կարելի տանել հարսանիքի

Հարսանիք գնալիս բնականաբար նվերը պարտադիր պայման է։ Սակայն պետք է հիշել, որ նորապսակներին այնպիսի նվեր է պետք տալ, որ նրանց պետք գա, ոչ թե չիմանան, թե նվերի հետ ինչպես վարվեն։ cosmo.ru-ն ներկայացնում է 7 նվերներ, որոնք ոչ մի պարագայում պետք չէ նվեր տանել։ Սպասք Հիշեք, որ սպասքը յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր համար։ Գեղանկար Գեղանկարը […]

« 90-ականներին, նորընտիր իշխանության ժամանակ տասնյակ չբացահայտված սպանություններ տեղի ունեցան». Լ. Ալավերդյանը մանրամասնեց/տեսանյութ/

«Ժողովրդավարությունը դա գործառույթ է և հարկավոր է ամեն բան օրինական դաշտ բերել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանը անդրադարձավ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին և նկատեց, որ բոլոր գործերը մանրամասնորեն պետք է վերանայվեն: «Ես դեմ եմ, որ քաղաքական տեսակետից որոշումներ ընդունվեն և համաձայն չեմ, որ քաղաքական բանտարկյալները […]

Բիզնեսում լուրջ հաջողությունների հասնելու համար ձախողումները պարտադիր են

Արդեն հայտնի փաստ է, որ բոլոր նոր ձևավորված բիզնեսների մոտ ¾-ը տարբեր ձախողումների պատճառով առաջին երեք տարիների ընթացքում փակվում է։ Ավելին, տարբեր բիզնեսների ուսումնասիրությունը ինձ բերել է այն համոզման, որ որքան երկար են կարողանում դիմադրել սկզբնական տարիների դժվարություններին, այնքան մեծանում է հաջողակ և կայուն աճող բիզնես դառնալու հավանականությունը։   Օրինակ՝ Հենրի Ֆորդը ինչպես իր ինքնակենսագրականում է […]

Նախարարությունների կողմից լրացուցիչ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն իրականության հետ որևէ կապ չունի, ավելին՝ տեսականորեն անհնար է

«Ժողովուրդ» օրաթերթում այսօր տեղ գտած հրապարակումն այն մասին, թե իբր «մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը, որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը»՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ տեսականորեն անհնար է:   ՀՀ կառավարությունը հայտնում է.   ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի