29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բիզնեսում լուրջ հաջողությունների հասնելու համար ձախողումները պարտադիր են

Արդեն հայտնի փաստ է, որ բոլոր նոր ձևավորված բիզնեսների մոտ ¾-ը տարբեր ձախողումների պատճառով առաջին երեք տարիների ընթացքում փակվում է։ Ավելին, տարբեր բիզնեսների ուսումնասիրությունը ինձ բերել է այն համոզման, որ որքան երկար են կարողանում դիմադրել սկզբնական տարիների դժվարություններին, այնքան մեծանում է հաջողակ և կայուն աճող բիզնես դառնալու հավանականությունը։

 

Օրինակ՝ Հենրի Ֆորդը ինչպես իր ինքնակենսագրականում է նշում, մոտ 100 անգամ ձախողվել է, մինչ հաջողվել է ստեղծել առաջին լիարժեք աշխատող մեքենան։

 

Պատկերացնու՞մ եք 100 ամբողջապես ձախողված մեքենա, 100 հիասթափություն, 100 անհաջող ավարտ ու նոր սկիզբ․․․ Detroit Automobile Company անվամբ նրա հիմնած ընկերությունը 1901 թվականին սնանկացավ։ Սակայն Ֆորդը չհուսալքվեց և վերջապես կարողացավ ստեղծել իր երազանքի մեքենան։ Կազմակերպությունը վերանվանեց Ford Motor Co և դրանից հետո հաջողությունը և փառքը ուղեկցեցին նրան։

 

Ես համոզված եմ, որ «ձախողումը՝ հաջողության ճանապարհն է, ավելին, ձախողումը դեռ չի նշանակում անհաջողություն, այն պարզապես նշանակում է, որ մենք դեռ չենք հաջողել»։

 

Նաև այս բառերով ես կնկարագրեի այն ճանապարհը, որն անցել է Apple-ը։ 1990-ականներին Սթիվ Ջոբսը և իր ղեկավարած ընկերությունը ունեցել են բազմաթիվ անհաջողություններ, որոնք հաստատ թևաթափ կանեին շատ շատերին, բայց միայն  ո´չ ՆՐԱՆ։ Ավելի ուշ iPod-ի և iMac-ի արտադրությունը հաջողություն բերեց Apple-ին և Ջոբսին ու ստիպեց մրցակիցներին մտնել անհավասար պայքարի մեջ։

 

Մեկ այլ օրինակ է Google-ը։ Համաձայն եք չէ՞, որ մի տեսակ դժվար է հավատալ, որ Google-ի նման ընկերությունը ստեղծման առաջին տարիներին ունեցել է ֆինանսական դժվարություններ։ Այնուամենայնիվ դա փաստ է։ 2003 թվականին՝ հիմնադրվելուց միայն 5 տարի անց, մեկնարկելով Google Adwords ծրագիրը նա գրանցեց իր առաջին փոքր հաջողությունը։

 

Մի խոսքով, եթե որոշել եք լինել բիզնեսում, ապա դուք պարզապես իրավունք չունեք վհատվել ձախողումներից, որովհետև հաջողակ օրերը դեռ գալու են։ Ինչպես ասում է մեր հայտնի գուսանը «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, ինչպես հաճախորդ շարվեշարան, կուգան ու կերթան․․․»

 

Հայկ Մանասյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ