19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս. Ավետ Բարսեղյան

Հայտնի հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս։

Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։

Հեղափոխությունը քննություն է

Հոգու

Տեսակի

Ընկերության

Խոսքի ու լռության

Հավատքի ու մտքի։

Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։

Նա ինքն է ընտրում Դեմքերին, ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։

Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։

Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները, Որ Էջում

և Ինչ տառերով գրի…

Աստված, աղոթիր Մեզ համար։

Սեր, վերադարձիր Հայաստան, քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել….»

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ