28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Ողբ մի սարքեք. քաղաքագետը՝ հնարավոր ցնցումներից /տեսանյութ/

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ կընտրվի մայիսի 8–ին և նրա առաջին քայլը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպչական հարցերով զբաղվելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետը նշում է, որ երկրում պետք է վերացնել ստվերային տնտեսությունը. «Այս դեպքում հնարավոր է բյուջեն երեք անգամ ավելացնել»: Անդրադառնալով հարցին, թե իշխանափոխությունից հետո կանխատեսվում է տնտեսական հետընթաց՝ Շիրնյանը արձագանքեց. […]

Հիպոթեքային վարկերի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են մոտ 77 տոկոսով. ՊԵԿ

2018 թվականի հունվար-ապրիլին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաեւ օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը: ՊԵԿ-ից հայտնում են, որ բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված […]

Շիրակի պետական համալսարանում պահանջում են Սահակ Մինասյանի հրաժարականը

Շիրակի պետական համալսարանի դիմաց մեկնարկել է դասախոսների և ուսանողների բողոքի ակցիան, որին միանում են նաև քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։ Ակցիայի մեկնարկին կազմակերպիչները նշեցին, որ պայքարելու են բուհում կատարվող անարդարությունների դեմ, և առաջին պահանջը Սահակ Մինասյանի հրաժարականն է։ Երկրորդ պահանջը ԿԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումն է։

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 5-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Դրոյի փ. 3, 21/1, 21, 23 շենքերը, Դավիթ Անհաղթի փ. 23/1, 23/20 շենքերը, Զեյթուն 10փ. 1/5-43 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան փ. 6, 6Ա, 8, 8Ա, 10, […]

Արմեն Սարգսյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը. տեղեկացնում է РИА Новости-ն: «Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը ճիշտ ուղի կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար` կառուսցողական երկխոսության միջոցով և իրավական դաշտում»,- ասվում է  […]

Աստված խոստանում է չհիշել մեր մեղքերը

Տեր Աստված ասում է. -Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա:  -Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու […]

Պուտինը և Փաշինյանը, հնարավոր է, հանդիպեն մայիսի 14-ին

Չի բացառվում, որ  ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեն մայիսի 14-ին: Բանն այն է, որ այդ օրը Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները: «Եթե Փշաինյանի վարչապետ դառնալը կայացած փաստ համարենք, ապա, այո, մենք չենք բացառում, որ մայիսի 14-ին նա հանդիպի ՌԴ նախագահի հետ»,- […]

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի կողմից կատարված գործողությունների մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր  դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ մայիսի 4-ին Մոնթե Մելքոնյանի անվան Երևանի թիվ 11 դպրոցում երեկ մի խումբ ծնողներ ու աշակերտներ պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի […]

Շմոլ գազից թունավորում` Պռոշյանում

Մայիսի 3-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում` հարցականով նախնական» ախտորոշմամբ Պռոշյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Սոնա Ս.-ն, 1997 թ. ծնված Կարինե Հ.-ն և 2008 թ. ծնված Իշխան Հ.-ն: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի