28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Հանդիպում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ: Քննարկվել են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, դատարանի անկախության ամրապնդման, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման հետ կապված համալիր հարցեր: Դատավորներին պարզաբանվել են նաև դատական իշխանության բոլոր մակարդակներում մշտադիտարկման համակարգի ներդրման, դատավորի անկախության տարբեր սպառ­նա­լիքների հաղթահարման, նրանց գործառութային, կառուցակարգային, նյութական ու […]

Աղվան Վարդանյանը հեռացվել է ՀՅԴ շարքերից. պաշտոնական

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից: Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը դեմ էր գնացել խմբակցության որոշմանը ու կողմ չէր քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

«Ի՞նչ հիմքեր ունենք Արցախի ՊԲ-ին չհավատալու»

«Անգրագիտություն է կանգնել Հանրապետության հրապարակում ու ասել, թե սահմանին ամեն ինչ հանգիստ է: Եթե չվստահենք բանակին եւ նրա հրամանատարության հայտարարությանն այն մասին, որ հակառակորդի կողմից կուտակումներ կան, Ադրբեջանը կարող է օգտվել այդ փաստից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանն՝ անդրադառնալով վերջին օրերի հայտարություններին, թե Արցախի ՊԲ-ի՝ հակառակորդի կողմից զորքերի կուտակումների մասին տվյալներն արժանահավատ չեն: […]

Աստված երբեք չի լքում

Աստծո սերը ենթակա չէ խավարումների։ Հիմնական կարևորություն ունի փաստը, որ մեր վստահությունը հիմնված չլինի մեր անձնական ձեռքբերումների ու հաջողությունների վրա, այլ միմիայն Աստծո սիրո, Նրա գորովի, Նրա անսահման ողորմության վրա, այն գիտակցության վրա, որ մեր Հայրը լինելով՝ Նա մեզ երբեք չի լքի։ Ժաք Ֆիլիպ

Քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երևան-Աբովյան ավտոճանապարհի երթևեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության […]

Միջազգային համաժողով Երևանում․ ուշադրության կենտրոնում ՏՏ ոլորտի արդիական հիմնահարցերն են

Երևանում տեղի ունեցավ  ՏՏ ոլորտի ժամանակակից միտումներին նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցում էին  հեղինակավոր գիտնականներՀայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Դանիայից, Հունաստանից, ինչպես նաև շուրջ 200 երիտասարդ գիտաշխատողներ Հայաստանից և Ռուսաստանից։ Միջազգային համաժողովը նվիրված էր ԽՍՀՄ-ում համակարգային ծրագրավորման հիմնադիրներից Վիկտոր Իվաննիկովի հիշատակին և կրում էր «Իվաննիկովյանընթերցումներ» խորագիրը։ Ռուսական գիտությունների ակադեմիայի  Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանի խոսքով՝Հայաստանը պատահական չի ընտրվել որպես համաժողովի անցկացման վայր․ «Նախ՝  Վ․ Իվաննիկովը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել Հայաստանի հանդեպ,բացի այդ,   այստեղ՝ ԵՊՀ-ում և Հայ-ռուսական համալսարանում,  գործում են Իվաննիկովի հիմնած երկու գիտական լաբորատորիաները։ Հաշվի ենք առել նաև Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները ՏՏ ոլորտում»։ Ավետիսյանը շեշտում է, որ համաժողովը նվիրված է  մեծ գիտնականին և ուսուցչին։  «Այս տարի նշվում է  ԽՍՀՄ-ում ՏՏ ոլորտի հիմնադրման 70-ամյակը։ Հայաստանն,անկասկած, եղել է ՏՏ ոլորտի շարժիչներից մեկը ԽՍՀՄ-ում։ Կարծում եմ, որ ճիշտ էր  միջազգային համաժողովը այս փոքր, բայց  տեղեկատվական տեխնոլոգիաների բարձր մակարդակ ունեցող երկրում կազմակերպելը»,- ասում է Վ․ Պ․ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը։ «Ակնկալում եմ, որ համաժողովը կդառնա  ժամանակակից տեխնոլոգիաների քարոզչություն, նաև անձնական կապեր կստեղծվեն, քանի որ համաժողովին մասնակցում ենինչպես ոլորտի հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, այնպես էլ երիտասարդ գիտաշխատողներ»,- ասում է Ավետիսյանը։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորում է նման համաժողովի կազմակերպումը Հայաստանում՝ հույսհայտնելով, որ այն կդառնա ամենամյա և կվերածվի հարթակի, որտեղ ոլորտի մասնագետները կկարողանան խոսել առաջավոր տեխնոլոգիաներից, ոգևորելերիտասարդներին, որ մնան և աշխատեն Հայաստանում՝ միաժամանակ մասնակից լինելով աշխարհի մակարդակով արդիական հետազոտությունների։  «Դահնարավորություն կտա մեր տաղանդներին պահել այստեղ»,- ասում է նա։ «Մոսկվայի  համակարգային ծրագրավորման ինստիտուտը մեծ ներդրումներ է անում Հայաստանում և գիտական օջախներ է ստեղծում։ Սրանք  գիտական կենտրոններեն, որտեղ առաջանցիկ, ողջ աշխարհին հուզող  խնդիրներ են լուծվում ՏՏ անվտանգության և արհեստական բանականության ոլորտում, և մեր երիտասարդներն այդհետազոտությունների   մասնակիցն են։ Այս ամենի արդյունքում կունենանք շրջանավարտներ, որոնք պատրաստ կլինեն աշխատաշուկա մտնել որպես առաջանցիկհետազոտություններ իրականացնող մասնագետներ»,- ասում է պարոն Թոփչյանը։ Միջազգային համաժողովի մասնակիցներից է նաև IEEE Computer Society-ի ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար   Սերգեյ Պրոխորովը։ Ասում է, որբանակցություններ է վարում՝ Հայաստանում Տեխնոլոգիաների առաջխաղացման մասնագիտական ասոցիացիայի  (IEEE Computer Society)  ներկայացուցչություն հիմնելուուղղությամբ։ «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ կտա դա։ Պատասխանը մեկն է՝ փող չի  տա, բայց կբերի ճանաչում, հնարավորություն կստեղծի, որ ոլորտի մասնագետները տպագրվեն հեղինակավոր ամսագրերում և ունենան բարձր վարկանիշ»,- ասում է նա։  Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել  հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են   Հետազոտությունների և ինովացիայի հունական  հիմնադրամիգիտական խորհրդի նախագահ Դիոնիսոս Ցիկրիձիսը, Դանիական տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դինես Բյորները,  «Տեխնիոն» Իսրայելականտեխնոլոգիական ինստիտուտի  համակարգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ասաֆ Շուստերը,  ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը։ Համաժողովի հյուրերի մասնակցությամբ այսօր  Խոր Վիրապում […]

Սա ևս PR տեխնոլոգիա է, բայց ոչ նախապես մտածված. Աստղիկ Ավետիսյանը՝ Փաշինյանի կնոջ մասին

«Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանի խոսքով՝ ոչ ոք չէր սպասում, որ մի փոքրիկ, հետխորհրդային երկրում կստացվի կարծրատիպեր կոտրել, ու ժողովուրդը կկարողանա իր թեկնածուին առաջադրել վարչապետի պաշտոնում: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին: «Ինձ միշտ զարմացնում է, թե որտեղ էին այն մարդիկ, ովքեր չէին ուսումնասիրել, չէին հասկացել հասարակության պահանջը: […]

Դուք որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի. Փաշինյան

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ․ անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին եւ պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Առողջական պրոբլեմներ չունեմ։ Միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով։ Շնորհակալ եմ շատ։ Դուք որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի՜։)))»։

Դեռ 2015 թ-ին Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջ տվեց իշխանությանը. Աստղիկ Ավետիսյան (տեսանյութ)

«Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանն ասում է, որ 10 տարիների ընթացքում անջրպետ էր առաջացել հասարակության ու իշխանական համակարգի միջև: «Որովհետև իշխանությունը, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, կարծես թե, հեռացել էին բուն հասարակությունից և ինքնուրույն ծավալում էին կառուցվածքային որոշ գործունեություն, որը չէր բխում հասարակության շահերից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Ավետիսյանը: Վերջինս նկատեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի