27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Նիկոլ Փաշինանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ համակարգողի հետ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ։ «Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։ Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու […]

Հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Կոստանյան

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցնում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով  ՍԴ անդամի ընտրության հարցին: Ինչ վերաբերում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն, ապա Կոստանյանն ընդգծեց. «Իմ այն հայտարարությունը` բացառում եմ, որ իմ խմբակցությունը կողմ քվեարկի […]

Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները: 2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը: Վեցերորդ կայազորային քննչական բաժնում […]

Եթե չքվեարկեն, ո՞նց պիտի անցնի. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մայիսի 8-ին կունենանք վարչապետ: «Մեր որոշումը կլինի միասնական»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ այժմ կօժանդակեն: «Եթե չքվեարկեն, ո՞նց պիտի անցնի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին պիտի կայանա քննարկում վարչապետի թեկնածու վերաբերյալ, ապա և քվեարկություն: Այս պահին միակ թեկնածուն պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված Նիկոլ […]

Ինձ մի գցիր Քո արդար Երեսից, Տեր

Ողորմի՛ր, Աստվա՛ծ, մե՜ծ ողորմությամբ, որ լոկ Դո՛ւ ունես, և ըստ Քո բազում գթությունների՝ անօրենություններն իմ ջնջի՛ր ինձանից, վերացրո՛ւ իսպառ, քանի որ ամեն ժա՛մ ու ժամանակ չարչարո՛ւմ են ինձ: Առավե՛լ լվա անօրենություններիս ինձ տանջող ախտից, և իմ մեղքերից իսպա՛ռ ազատիր: Անօրենություններս ինքս ի՛նձնից գիտեմ, և իմ մեղքերը ամենա՛յն ժամ են իմ առջև դրված: Քո առջև՛ միայն […]

Նիկոլ Փաշինյանի ձեռքը մինչև այս ոնց բռնել էի, հիմա էլ նույն ձև եմ բռնել, եղա՞վ. պատգամավոր

«Նիկոլ Փաշինյանի ձեռքը մինչև այս ոնց բռնել էի, հիմա էլ նույն ձև եմ բռնել, եղա՞վ։ Նիկոլ Փաշինյանին երևի 30 տարի ճանաչում եմ, երեկ չի, որ ձեռքը բռնել էի ու պոկում էի։ Ասա՝ դուք գնացեք, ձեռքը պոկեք, որ էսօր սրա ձեռքն եք բռնում, 15 րոպե հետո ուրիշի ձեռքն եք պոկում։ Ես ինչ ձեռք բռնել եմ, մինչև […]

Էմիլ Բաբայանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր այսօր չընտրեց: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ առաջադրվել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Գագիկ Մելիքյանը հայտարարեց, թե 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր:  51 կողմ և դեմ 3 ձայներ են եղել: «Այսպիսիով Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր […]

«Երևան Սիթի»-ին երբևէ չի ուշացրել ընկերության աշխատակիցների աշխատավարձերը․ պարզաբանում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ «Երևան Սիթի»սուպերմարկետների ցանցը համարվում է այն եզակի կառույցներից մեկը, որը երբևէ չի ուշացրել ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, խրախուսվել են իրենց որակյալ և նվիրված աշխատանքի համար, վճարվել են հավելյալ աշխատաժամանակի դիմաց։ Ընկերության համար կարևորագույն ռեսուրսը համարվում է աշխատողը և անում ենք հնարավորինս ամեն ինչ պահպանելով աշխատանքային առողջ մթնոլորտը, միջազնձնային ճիշտ փոխհարաբերությունը, դա […]

Սպասում ենք լավ լուրերի. Սեֆիլյանի կինը հերքում է

Համացանցում տարածվել են լուսանկարներ և գրառումներ, ըստ որի քաղբանտարկյալները ազատության մեջ են. «Ժողովուրդ ջան Հիմնադիր խորհրդարանի անդամների ազատ արձակման մասին լուրերը սխալ են և նկարները հին նկարներ են… դեռ սպասում ենք լավ լուրերի»,-այս մասին ֆեյսբուքում գրառել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի