19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Էմիլ Բաբայանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր այսօր չընտրեց: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ առաջադրվել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Գագիկ Մելիքյանը հայտարարեց, թե 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր:  51 կողմ և դեմ 3 ձայներ են եղել: «Այսպիսիով Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով 12 տարի ժամկետով: Նշենք, որ քվեարկությունը «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտել էին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ