26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 14 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 14 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, յուրացման կամ վատնման 2, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագոծության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2-ական և անձնական ունեցվածքի գողության […]

Aljazeera-ն Գյումրու անօթևանության և Շիրակ կենտրոնի գործունեության մասին

Aljazeera-ն Գյումրու անօթևանության և Շիրակ կենտրոնի գործունեության մասին Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունները լուսաբանելու նպատակով Հայաստան եկած արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ նաև Գյումրի են այցելում: Մի շարք արտասահմանյան լրագրողներ հյուրընկալում են նաև Շիրակ կենտրոն և ծանոթանում  կազմակերպության գործունեությանն ու բնականաբար Գյումրու անօթևան ընտանիքների ապրելակերպին:  Aljazeera-ի լրագրողները «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ ամբողջ մի […]

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին: Պարոն Յագլանդն […]

36-ամյա կնոջը դանակահարելու մեջ մեղադրվող տղամարդը ճանաչվել է անմեղսունակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 36-ամյա կնոջը դանակահարելու հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ կնոջը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու եղբայրը, ով անմեղսունակ է ճանաչվել։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 22-ին «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, […]

«Դավաճանները դուրս կգան իրենց «որջերից»»

«Արդեն վախկոտները, մարաղ մտածները, ջոգող տղերքը, հարմարվողները, դիտորդները, պաշտոնամոլները, պաշտոնակառչները, քամելյոնները, դավաճանները դուրս կգան իրենց «որջերից»՝ ապարանքներից, կնստեն իրենց բենթլիները, գելենվագենները, մյուս թանկարժեք մեքենաները և կսկսի առնետավազքի երկրորդ՝ ավելի զանգվածային ալիքը… Կսկսեն «զնաչոկները» հանել, փոխել, բարգավաճել, լուսավորվել, ընկերանալ, պայմանագրվել, «ա լյա Նիկոլ» մորուք պահել և իրենց կաշին հերթական անգամ հարմարացնել իրադրության փոփոխությանը… Եռանդով, նվիրումով, ջանադրաբար […]

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:  Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին: Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը:  

Առաջնահերթ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները. գնդապետը շարունակում է նստացույցը/տեսանյութ/

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն 44 օր նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում: Նա գտնում է, որ դեռևս իր պահանջը չի կատարվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը ժողովրդին սթափության կոչ արեց: «Նստացույցը դեռ շարունակվելու է, քանի դեռ ժողովրդի ընտրած վարչապետը չի ձևավորել ժամանակավոր կառավարությունը»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ Փաշինյանից նույնպես պահանջ ունի: «Բարով, խերով թող Փաշինյանը […]

Եթե վարչապետը կորոշի, որ իրեն ոչ մի ուժ պետք չի, մեզ էլ երբեք պետք չի լինել խնդրատուի դերում. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք չեն սատարել Նիկոլ Փաշինյանին ու ժողովրդական շարժմանը՝ մտածելով, որ հետագայում կառավարությունում տեղ ունենան: «Վարչապետը կընտրվի, ինքը կորոշի, թե մարդկային ինչ ռեսուրսներով է պատրաստվում արդեն վերադարձնել հասարակության իրեն տրված վստահությունը, դա իրենց խնդիրն է: Եթե վարչապետը կորոշի, որ իրեն ոչ մի ուժ պետք չի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի