Առաջնահերթ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները. գնդապետը շարունակում է նստացույցը/տեսանյութ/
Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն 44 օր նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում: Նա գտնում է, որ դեռևս իր պահանջը չի կատարվել:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը ժողովրդին սթափության կոչ արեց:
«Նստացույցը դեռ շարունակվելու է, քանի դեռ ժողովրդի ընտրած վարչապետը չի ձևավորել ժամանակավոր կառավարությունը»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ Փաշինյանից նույնպես պահանջ ունի:
«Բարով, խերով թող Փաշինյանը դառնա վարչապետ և առաջնահերթ զբաղվի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցերով: Իմ հիմնական պահանջը սա է»,-նշեց գնդապետը:
Մանրամասները՝ տեսանյութում