Բժիշկներին չհաջողվեց փրկել ոստիկանի կյանքը. Աշոտ Ահարոնյան
Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի գրառումը