25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում ապակողմնորոշված են ու շատ նեղված. Սամվել Մարտիրոսյան

«Այսօր, եթե դու էջ ունես Facebook-ում, դու նաև լրատվամիջոց ես, և դա ենթադրում է նաև պատասխանատվություն։ Մարդ պետք է գիտակցի, որ, եթե ուղղակի ինչ-որ մեկն ասել է, որ հորեղբոր տղան ծանոթ ունի, որի ծանոթը հավաքարար է աշխատում այսինչ տեղում, միշտ չէ, որ արժե այդ ամենը տարածել՝ որպես ակնհայտ ճշմարտություն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Կեղծ լուրերի, սոցցանցերում կեղծ հաշիվների ազդեցությունը «թավշյա հեղափոխության» ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով՝ մարդիկ շատ դեպքերում չեն էլ հասկանում, որ կարող են ինչ-որ բան գրել, ու դա ունենա ահռելի ռեզոնանս։ Մարտիրոսյանը նշում է, ոչ վերջին օրերին  անբարեխիղճ անձանց կողմից գումար աշխատելու համար կեղծ կայքերեն ստեղծվել.

«Գրում են հին կամ բովանդակությունից զուրկ որևէ լուր, իսկ մարդիկ կարդում էին։ Դրանից խուսափելու համար պետք է չօգտվել այն աղբյուրներից, որոնց մասին երբեք չես լսել։ Երբ տեսնում ես՝ aznivlurer.ru կամ fantastiknorutyunner.com, արդեն հասցեն հուշում է, որ չարժի բացել նմանատիպ կայքը»։

Մարտիրոսյանի խոսքով՝ ընթանում էին նաև տեղեկատվական պատերազմներ. «Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականն իրավիճակը շատ տարբեր էր. մինչ այդ պահը ՀՀԿ-ական թևը գրեթե լուռ էր, ռուսաստանյան լրատվամիջոցներն ընդհանրապես չէին անդրադառնում Հայաստանին, այսինքն՝ այնտեղից լուրջ ազդեցություն չկար։ Միայն հրաժարականի օրն ինչ-որ ձևով մեկ էլ բացահայտեցին, որ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում։ Բայց երբ Կարեն Կարապետյանի հետ սկսվեց հակամարտությունը և տապալվեց այդ փուլը, դրանից հետո ռուսական տեղեկատվական դաշտը սկսեց աշխատել։ Եթե նայենք ռուսաստանյան թրոլերի ֆաբրիկան, որը հիմնականում Twitter-ում է, այնտեղ «մայդանի» թեման կա, թեպետ ուժեղ չէ այդ ալիքը, բայց չի դադարում»։

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով ադրբեջանցի թրոլերները ապակողմնորոշված վիճակում են . «Օրեր կային, երբ ոչ մի գրառում չէին անում, որովհետև Հայաստանում իրավիճակն արագ էր փոխվում, և Ադրբեջանում չէին հասցնում հասկանալ՝ իրենց քաղաքական շահը որն է, որ քարոզչական գիծ տանեն։ Ադրբեջանում շատ նեղված են, որ ստիպված են նայել, թե ինչպես է վերարտադրվում Ալիևի իշխանությունը, մինչդեռ Հայաստանում բուռն իրադարձություններ են զարգանում։ Նրանց քարոզչությունն առաջին օրերին փորձում էր ապացուցել, որ Հայաստանը հայտնվելու է արյան և քաոսի մեջ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ