28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հեռացողները, երբեմն, վերադառնում են. Աղվան Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել

ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, որին հարազատ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը որոշել է հեռացնել շարքերից, հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր: Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ: Մնացածը տասներորդական է:

Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում: Երբեմն:

Բայց սա էլ է տասներորդական:

Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում:

Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է:

Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ»:

Հիշեցնենք՝ Աղվան Վարդանյանը դեմ էր գնացել կուսակցության որոշմանը և չէր պաշտպանել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ