19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախարարի տեղակալը Հնդկաստանի դեսպանի հետ այցելել է Վայոց ձորի մարզի դպրոցներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն ու Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը մայիսի 4-ին միասին այցելել են Վայոց ձորի մարզ։

Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների համագործակցության արդյունքում մարզի 50 դպրոցներ ներկայում ունեն համակարգչային լաբորատորիաներ։ Նախարարի տեղակալն ու դեսպանը տեղում ծանոթացել են դրանց աշխատանքին, հետաքրքրվել, թե որքանով են աշակերտները ներգրավված համակարգչային դասերին։

Ամալյա Եղոյանն ու Յոգեշվար Սանգվանը քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների շուրջ, որոնք առավել բովանդակային կդարձնեն համակարգչային դասարանների աշխատանքը, և առկա ռեսուրսներն ավելի արդյունավետ կօգտագործվեն։

Կողմերը քննարկել են նաև ծրագրի հաջող փորձը Հայաստանի մյուս մարզերում կիրառելու և երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելու հնարավորությունները։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ