15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա. Առավոտ

Վրացական «Կվիրիս պալիտրա» պարբերականի հետ զրույցում քաղաքագետ Մամուկա Արեշիձեն ուշադրու­թյուն է հրավիրել Բաքվում մայիսի 12-ին նախատեսվող «Վերադարձնենք Ղարաբաղը» կարգախոսով ակցի­այի վրա: Նրա կարծիքով՝ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա, որը իր մեջ վտանգներ է պարունակում նաեւ Վրաստանի համար: «Դա վտանգավոր է նաեւ մեզ համար, քանի որ ուղղակի կամ անուղղակի կերպով մենք կներքաշվենք այդ գործընթացում: Ռուսաստանը […]

Հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում կլինի

Կառավարությունը արդեն ծրագրել է, մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում՝ մարդկանց եկամտահարկը մի քիչ կնվազեցվի: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Որպեսզի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, ապա պետք է ասեմ, որ իրական միջին […]

Ովքե՞ր են ուղղորդում բողոքի ցույցերը Գյումրիում

Գյումրիում բնակվող քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է ՝ այնտեղ   ևս քաղաքացիները  ակտիվ փողոցային պայքար են մղում՝ իրենց բողոքը բարձրացնելով  գործող իշխանությունների դեմ, սակայն հաճախակի  նրանց՝ հանրահավաքների և ցույցերի մասնակցելու իրավունքը խոչընդոտվում է։ Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում։ «Քաղաքացիական ակտիվիստները անընդհատ տեսանյութեր են հրապարակում, պարզ է դառնում, որ նրանք խոչընդոտների են հանդիպում։ Օրինակ, […]

Օրինական կանեփ. Ժամանակ

Կառավարությունը պատ­րաստվում է փոփոխություն կա­տարել իր որոշումներից մեկում, որով կօրինականացվի կանեփի մշակությունը: Միայն թե դա կլի­նի հատուկ կանեփ, որը նախա­տեսված է ոչ թե թմրամիջոցի, այլ թելի արտադրության հա­մար: Կառավարությունը սահ- մանելու է ազդողնյութի այն չա­փաքանակը, որը պետք է լինի մշակաբույսի մեջ, որպեսզի չհամարվի թմրամիջոց: Կառա­վարությունը կարծում է, որ դրանով զարկ կտրվի ինչպես թեթեւ արդյունաբերությանը, այնպես […]

«10 հազար դոլարը դու վերցրու ու միացիր մեզ` Օսիպյան». նոր զարգացումներ

Քիչ առաջ ցուցարարները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեցին միանալ իրենց:  «10 հազար դոլարը դու վերցրու ու միացիր մեզ ` Օսիպյան»,-բղավեց ցուցարարը: Ավելի վաղ Վալերի Օսիպյանը դիմելով Փաշինյանին ասաց.«Մի քանի ժամ Ձեզ չեմ տեսել` կարոտել եմ Պարոն Փաշինյան»: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի […]

Երևանի բոլոր փողոցները բաց են

Այս պահին Երևանի բոլոր փողոցները երթևեկելի են, Henaran.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: «Բոլոր փողոցները երթևեկելի են, առավոտից փորձ է արվել մի քանի փողոց փակել, սակայն շատ կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնվել է», – ասաց Աշոտ Ահարոնյանը:

Ինչ կանի Ազնավուրը. Ժամանակ

Թերթի Ֆրանսիայի աղբյուրները հայտնում են, որ Շառլ Ազնավուրը այս պահին գտնվում է Ժնեւում եւ մի փոքր վատառողջ է: Վերջին 10 օրերի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյեն եւ մեծ հայը մի փոքր տկար է եւ դժվար թե կարողանա գալ Հայաստան, ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ նա արձագանքի Նիկոլ Փաշինյանի կոչին եւ գա Հայաստան, ասաց թերթի զրուցակիցը: […]

Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային. Ս. Սարգսյան

«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Հանրապետական կուսակցությունում վարչապետի թեկնածուներ չկայի՞ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային, բայց կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժը այդպիսի որոշում է կայացրել: Դա է որոշումը եղել և հասկանալի չէ, թե ինչո՞ւ այդ կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Այդտեղ որևէ օրենքի խախտում […]

Կեղծում են. Ժողովուրդ

Պաշտպանության նախարարությու­նում, մասնավորապես զորամասե­րում, պաշտոն ստանալու նպատակով կեղծ դիպլոմներ ներկայացնելու գոր­ծընթացը շարունակվում Է: Եվ այս­պես՝ օրաթերթին հայտ­նի դարձավ, որ Արտակ Սամսոնյանին մեղադրանք Է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ զորա­մասի ճաշարանի պետ-խոհարար՝ ծա­ռայության մեջ առաջխաղացման կարգով նույն զորամասում սպայա­կան պաշտոնի նշանակվելու նպատակով 2016 թվականի հունիս ամսին օգտագործել Է ակնհայտ կեղծ փաս­տաթուղթ հանդիսացող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի