Կալանավորվել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը
Երեկ` ապրիլի 22-ի երեկոյան կալանավորվել է ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի որդին Նորայր Ավետիսյանը: Որդու փոխանցմամբ`Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ապրիլի սկզբից նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում և պայքարում էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: