Երբ է Աստված օրհնում
Երբ դու խախաղ ես, ուրեմն Աստված օրհնել է քեզ: Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում. այդ վարձը դրամ չէ և ոչ էլ որևէ այլ նյութական բան։ Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։
Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։
«Օրհնել» նշանակում է բարիք մաղթել։ Եթե բարիքը մաղթում է Աստված, ապա Նա նաև տալիս է այն, քանի որ աշխարհում և ամբողջ տիեզերքում հնարավոր չէ գտնել այնպիսի բարիք, որն Աստված չունենա և չկարողանա տալ։ Բոլոր բարիքների տերն էլ Աստված է և տալիս է դրանք, ում կամենում է։
Երբ մարդը տկար է, Աստծուց ուժ է ստանում, երբ տխուր է, Աստված նրան ուրախություն է պարգևում, երբ գտնվում է հուսահատ վիճակում, Աստված նրան հանում է այդ վիճակից, հույսի դուռ բացում, երբ ուտելու հաց չունի կամ ցրտից պաշտպանվելու համար հագուստ, Աստված նրան տալիս է այն ամենն, ինչի կարիքը նա ունի, երբ մարդ Աստծուն հաճելի ու բարի գործ է անում, Աստված նրան հաջողություն է պարգևում։ Ահա սրանք բոլորն Աստծո բարիքներն են։ Ուրեմն մենք էլ ջանանք արժանանալ այս բարիքներին:
Երանիների մեկնությունից
Ծովիկ Դավթյան