25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միգուցե, սա լինի երկխոսության սկիզբը

«Քաղաքացիական անհնազանդությունների առաջին օրվանից սկսած՝ երբ լրագրողերը ինձ դիմել են, ես կոչ եմ արել բանավեճի ու երկխոսության միջոցով լուծել խնդիրները։ Մի բան էլ՝ լրագրողների նկատմամբ չպետք է բռնություն կիրառվի․ դա ուղղակի անվերապահորեն պետք է ընկալվվի։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաոսային վիճակներում կարող են պատահաբար էլ ինչ-որ բաներ լինել, ոչ նպատակաուղղված, բայց, բոլոր դեպքերում պետք է շատ ուշադիր լինել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակտետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Բնապահպանը նշեց՝ գովելի է, որ Արմեն Սարգսյանն այսօր գնաց Հանրապետության հրապարակ։

«Նա չասած՝ ես կնստեմ իմ նստավայրում, դուք եկեք, փոխարենն ինքը գնաց ժողովրդի մոտ, հանդիպեց Փաշինյանին։ Իհարկե, դեռ մանրամասն չի հաղորդվել՝ ինչ են խոսել, բայց, միգուցե, դա երկխոսության սկիզբն է, և, գուցե, այդպիսով կարողանանք զերծ մնալ բախումներից, որը դժվարություններ կստեղծի երկրում», – ասաց Կարինե Դանիելյանը։
Հիցեցնենք՝ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապեության հրապարակ էր գնացել։Շուրջ քառորդ ժամ տևած զրույցից հետո նախագահը ցուցարարների առաջնորդի ուղեկցությամբ հեռացավ հրապարակից: Տեղեկացնենք՝ Փաշինյանի և երկրի նախագահի զրույցին լրագրողները ներկա չէին, բարձրախոսներ չկային, մի պահ լսվել է միայն, թե ինչպես է Փաշինյանը Արմեն Սարգսյանից պահանջել վերջինիս՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու տեղեկանքը։

Իսկ հարցին, թե բանակցություններ տեղի կունենա՞ն, Արմեն Սարգսյանը պատասխանել է ՝ հուսանք:
Մեր թղթակցի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանն անդրադարձավ նաև մեր աշխարհահռչակ հայրենակիցների՝ Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլոց կոչերին՝ ուղղված ցուցարարներին։ Բնապահպանի կարծիքով՝ մեր աշխարհահռչակ հայրենակիցներն իրենց կոչերով գոտեպնդում են ցուցարարներին։

«Բոլոր դեպքերում, մեր երիտասարդների պոռթկումն ինձ համար անսպասելի էր։ Լավ է, որ իրենք կարողանում են դրսևորել իրենց կամարտահայտությունը, բայց մյուս կողմից էլ այս սրված իրավիճակը երկրի համար վտանգավոր է, քանի որ մենք կոնֆլիկտի մեջ ենք, այսպես կոչված՝ մեր հարևան երկրները կարող են օգտվել այդ հանգամանքից։ Շատ կարևոր է, որ հիմա երկրի առաջատար ուժերը հավաքվեն ու հարցի լուծում գտնեն։ Խնդիրները մեր երկրում հավաքվել են։ Այս պոռթկումները պատահական չեն, հենց այնպես չէ, որ Նիկոլը դուրս եկավ, ժողովուրդն էլ իր հետևից գնաց։ Հարցն այն է, որ բոլոր ոլորտներում խնդիրներ են կուտակվել, և դրանք պիտի լուծում ստանան», – ասաց Կարինե Դանիելյանը։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ