Հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ժամը 15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու […]