28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան իրական հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ։  Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ 1986թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2017 թվականի […]

Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն. Կ. Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել:  «2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն և կատարելագործվեն»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը և հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաև մարզպետներին հետևողական շարունակել աշխատանքները և պահպանել […]

Աջակցություն կտրամադրվի տարերային աղետներից, գազի բալոնի պայթյունից տուժած համայնքների բնակիչներին

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու  և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար: Հիմնավորման համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բազմաբնակարան շենքերին պատճառված վնասների վերացմանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի,  Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերի համայնքների բնակիչներին տարերային […]

Օլիգարխիայի վերջը պիտի լինի

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը համարում է, որ Հայաստանը հայտնվել է համաշխարհային ուժերի կիզակետում, ինչն աննախադեպ է: «Մենք նորից դառնում ենք կիզակետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինիս խոսքով՝ Կարեն Կարապետյանն իր վրա պետք է վերցնի երկրի տնտեսական վիճակի կայունության պահպանումը: «Օլիգարխները պետք է դուրս բերվեն քաղաքականությունից, ու որպես տնտեսություն կամակերպող անձինք գործեն, պետք է փողը […]

«Հիմա էլ Նիկոլի դիպլոմի պաշտպանության ՀԿ են ստեղծել»

«Հիմա էլ Նիկոլի դիպլոմի պաշտպանության ՀԿ են ստեղծել ու բոլորն իրենց սուրբ գործն են համարում օգնել նրան, բացատրել պատճառները… Հա խնդրում եմ ասեք, Նիկոլի հետ, երբ տուն-տունիկ էիք խաղում էլ ով կար կողքներդ?…»:   Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումները:

Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

«Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի»

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման և կառավարման հայեցակարգը: Հայեցակարգի նպատակն է առաջիկա տասը տարիների ընթացքում գազային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 18-20 տոկոսը փոխարինել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայով` գազային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան ուղղելով արտահանման: Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ կառավարել այլընտրանքային աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիան: Հայեցակարգն ամրագրում է ՀՀ կառավարության՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում […]

Ինչ են ուզում հայաստանցիները

Հավերժ մի հարց է սա: Հայաստանցիները շատ տարբեր են և, անկախ այն պնդումներից, թե «մի բուռ ազգ ենք», «հայը հային ցանկացած տեղ աչքերից կճանաչի», «հայու գենն է խոսում» և այլն, այս օրերի զանգվածային վարքի տարաբնույթ դրսևորումները կրկին անգամ ապացուցեցին, որ հայաստանցիներիս մեջ կան ոչ միայն բազում տարբերություններ, այլև լուրջ հակասություններ: Ինչու՞ է կարևոր հակասություններից խոսելը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի