27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Համացանցի միջոցով հանցագործությունների 2 դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը ս.թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական «S. A. A.» ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից  փոխանցված ընդհանուր 88490 եվրո […]

Ինչի համար է մեր քաղաքում տիրող այս քաոսը

Ուզում եմ կիսվել վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես տարիքս առած մարդ եմ, դա նշանակում է, որ ապրել եմ եւ Սովետական միության տարիներին, եւ անկախ Հայաստանի: Երեք նախագահների օրոք  ամեն ինչ էլ տեսել ենք. երիտասարդությունը երեւի չի հատավա, թե ինչպես կարելի է ապրել, երբ լույս չկա, գազ չկա, ջեռուցում չկա, հացի հերթեր […]

Փաշինյանը բանակցությունների 2-րդ փուլին է հրավիրում Կ. Կարապետյանին

ՀՀԿ-ն երեկ նիստ է արել և որոշել, որ իրենց ներկայացնելու է Կարեն Կարապետյանը: Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք այս որոշումն ընդունում են ի գիտություն: «Ինչպես և նախկինում պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում, և ես վաը ժամը […]

Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության. Փաշինյան

Հայաստանում տեղի է ունեցել դե ֆակտո իշխանափոխություն, և այդ իշխանությունը դուք եք. այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հավաքվածներին: Նա հորդորեց վարորդներին օրենքի սահաններում վարել, լկտի պահվածք չդրսևորել: «Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու»,-նկատեց նա: Վերջինս հայտարարեց, որ իրենք քաղաքական առևտուր չեն […]

Գողություն ուսումնական կենտրոնի գրասենյակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուսումնական կենտրոնի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 9-ին՝ ժամը 22:00-ից մարտի 10-ը՝ ժամը 09:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել Երևան քաղաքում գործող  ուսումնական կենտրոններից […]

Այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր. Ա. Միրզոյան

«Կարծում եմ՝ գիտեք, նկատել եք, որ երեկ, այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր. Պողոսը հանդիպում է Պետրոսին, Պետրոսը հանդիպում է Մարտիրոսին, մեզ են ուզում հանդիպել ու մեզնից են ինչ-որ պաշտոններ ուզում»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Քայլ արա» շարժման ղեկավարներից Արարատ Միրզոյանը: «Մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, մարդկանց պաշտոններ բաժանել, […]

Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան  պատճառ հանդիսացած Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Ժողովրդավար Հայաստանը հանդիսանում է Արցախի երաշխիքը. Ա. Գրիգորյան

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ իրեն շատ են դիմում Արցախի հետ կապված հարցերով: Նա նաև դիմեց արցախցիներին, որպեսզի քննարկումներում հաշվի առնեն, որ ելակետ պետք է ընդունել այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովրդավարությունը նաև Արցախի համար է կարևոր:  Ըստ նրա՝ ժողովրդավար Հայաստանը հանդիսանում է Արցախի երաշխիքը: «Այն խթան է հանդիսանալու տնտեսական […]

Ճգնաժամը Հայաստանում պետք է կարգավորվի 2017-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա. Պուտինը՝ Կարապետյանին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես օրինական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակում և 2017-ի ապրիլին անցկացված խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների հիման վրա: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել մայիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի