25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչի համար է մեր քաղաքում տիրող այս քաոսը

Ուզում եմ կիսվել վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ես տարիքս առած մարդ եմ, դա նշանակում է, որ ապրել եմ եւ Սովետական միության տարիներին, եւ անկախ Հայաստանի: Երեք նախագահների օրոք  ամեն ինչ էլ տեսել ենք. երիտասարդությունը երեւի չի հատավա, թե ինչպես կարելի է ապրել, երբ լույս չկա, գազ չկա, ջեռուցում չկա, հացի հերթեր են, հացն էլ՝ կտրոնով:

Նման սարսափի մասին մեր սերունդը պատկերացում էր կազմում՝ կարդալով 1917թ. հեղափոխության ավերածությունների մասին, բայց մինչեւ ինքդ չես ճաշակում, չես զգում այդ ամենի դառնությունը: Աստված չանի, իհարկե, մեր երիտասարդությունն ապրի նման բան՝ անգամ փոքր մասշտաբներով:

Ինչի համար եմ սա ասում, որպեսզի մեզ հարց տանք՝ ինչի համար է մեր քաղաքում տիրող այս քաոսը: Մենք պետք է հասկանանք, որ բռնության ժամանակներն անցել են անվերադարձ: Միայն կայունության պայմաններում մենք կարող ենք առաջ գնալ՝ առանց անտեղի զոհաբերությունների: Եւ որպեսզի չքանդելով արդեն կառուցածը՝ կրկնակի անիմաստ աշխատանքի ու ջանքերի կարիք չունենանք:

Պարզ, ստանդարտ կենսագրություն ունեմ, շատ սովորել եւ շատ աշխատել եմ եւ հավատացեք դա արդարացնում է իրեն: Իմ կյանքում չեմ հասել բարձունքների եւ պաշտոնների, բայց իմ աշխատանքը միշտ գնահատանքի է արժանացել: Երիտասարդությունը, հասկանալի է, ընմոստանալ է ուզում, դա հասկանալի է:

Բայց լսեք մեծի խորհուրդը. բոլոր պրոբլեմները կարելի է խաղաղ լուծել: Միշտ էլ կգտնվեն ընդունելի կոմպրոմիսներ: Հավատացած եղեք, երեխաներ ջան, բռնությունից կորցնում են ավելին, քան ձեռք են բերում:  

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ