Այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր. Ա. Միրզոյան
«Կարծում եմ՝ գիտեք, նկատել եք, որ երեկ, այսօր Հայաստանում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր. Պողոսը հանդիպում է Պետրոսին, Պետրոսը հանդիպում է Մարտիրոսին, մեզ են ուզում հանդիպել ու մեզնից են ինչ-որ պաշտոններ ուզում»,-այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Քայլ արա» շարժման ղեկավարներից Արարատ Միրզոյանը:
«Մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, մարդկանց պաշտոններ բաժանել, մենք ուզում ենք ուղղակի փոխել համակարգը, մենք ուզում ենք ձեզ հետ միասին փոխել խաղի կանոնները, հասարակական հարաբերությունները, արժեքները»,-հավելեց նա:
Ըստ Միրզոյանի՝ պետք է ՀՀԿ-ականները, ինչպես նաև ԱԺ մյուս ուժերի անդամները մայիսի 1-ին վարչապետի ժամանակավոր թեկնածուի համար պետք է քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին: «Որևէ այլ քվեարկության արդյունք կլինի ձեր խայտառակությունը, ոչ լեգիտիմ, որովհետև ժողովուրդը դա չի ընդունելու : Այս լուծումը ժամանակավոր է, դրանից հետո լինելու են ողջամիտ ժամկետներում խորհրդարանական ընտրություններ, այն ժամանակ խնդրեմ, մրցակցեք»,-եզրափակեց Միրզոյանը: