10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության. Փաշինյան

Հայաստանում տեղի է ունեցել դե ֆակտո իշխանափոխություն, և այդ իշխանությունը դուք եք. այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հավաքվածներին: Նա հորդորեց վարորդներին օրենքի սահաններում վարել, լկտի պահվածք չդրսևորել: «Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու»,-նկատեց նա:

Վերջինս հայտարարեց, որ իրենք քաղաքական առևտուր չեն անելու, պաշտոններ բաժանման մասին խոսք լինել չի կարող: «Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, որովհետև նաև այն պատճառով, որ այս գործընթացի առաջնային անձը ոչ թե այս հարթակն է, այլ ժողովուրդը, և ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի լինի»,-ասաց նա:

Փաշինյանը հորդորեց ԱԺ բոլոր խմբակցություններին ընդունել ժողովրդի հաղթանակը, ապա տեղեկացրեց, որ շարժման հաջորդ փուլը մայիսի 1-ն է, և ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ