ՊՊԾ գնդի բուժկետում նռնակ է հայտնաբերվել.մանրամասներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը: Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանն ու Արամ Արամյանը հրապարակում են ՊՊԾ գնդի տարածքում գնդի գրավումից հետո տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի փորձագիտական եզրակացությունները: Փորձագետներ Համբարձումյանի եւ Ավետիսյանի արձանագրությունների համաձայն՝ գնդի տարածքում հայտնաբերված տասնյակ ատրճանակները, փամփուշտները, ինքնաձիգերը հանդիսանում […]