Ռուբինա Մարկոսյանն այսօր ավելի լավ է զգում իրեն
Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի սպասարկման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից ՌԴ երեք քաղաքացիներն արդեն այսօր դուրս կգրվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցում կմնան միայն քույր և եղբայր Ռուդոլֆ և Ռուբինա Մարկոսյանները։ Նշենք, որ Ռուբինա Մարկոսյանն այսօր ավելի լավ է զգում իրեն: